ԱԻՆ-ը մոսկվացիներին կոչ է արել փակել լուսամուտները և մնալ տանը
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրել է մոսկվացիներին՝ փակել լուսամուտները և պաշտպանիչ դիմակներ կրել Մոսկվայի բնապահպանական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Անբարենպաստ եղանակային պայմանների կանխատեսման կապակցությամբ, որոնք ի վիճակի են օդի շերտում վնասակար կուտակումներ ստեղծել, Մոսկվայի տարածքում սպասվում է բնապահպանական վիճակի վատթարացում»,-հայտնել է ԱԻՆ-ը:
Ծառայությունը կոչ է արել Մոսկվայի բնակիչներին՝ փակել բնակարանների լուսամուտները և դռները և հնարավորինս քիչ գտնվել դրսում, ինչպես նաև՝ նվազեցնել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը:
