Airbus A321-ը օդում է կործանվել. Վիկտոր Սորոչենկո
Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն հայտարարել է, որ թեև աղետի պատճառների մասին եզրակացություն անելը դեռեւս վաղ է, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus 321 օդանավն օդում է կործանվել: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնյան այս մասին հայտարարել է օդանավի կործանման վայրում դիտարկումից հետո:
