1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աջ կողմում Ծառուկյանն է`խաղատներն ու տուկի թելերը, ձախ կողմում`Լիմինդրովիչն ու Մալաթիայի հրաձգարանը

Պատմաքաղաքական հո°պ զիլինա, զիլինա.. Ես չեմ հարցնում, թե ինչպես են տեղադրվում արձանները Երևանում, դուք էլ մի հարցրեք, դա բնավ էլ կարևոր չէ: (Այսինքն` մի՞թե նշանակություն ունի, թե որ քարհանքից են այս արձանի բազալտը տեղափոխել, քանդակագործը գունավոր երազ էր տեսել, թե սև-սպիտակ, առհասարակ ում ինչ գործն է, թե քարհանքի պահակը ինչու հանկարծ խանգարվեց և փոխեց սեռը): Ես չեմ հարցնում, բացատրում եմ, որ նշանակալից է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ են տեղադրում ՍՐԱ, ոչ թե ՆՐԱ արձանը: Այ հենց էստեղ էլ եկեք փնտրենք շան գլուխը, այսինքն` փնտրենք և գտնենք, թե որտեղ է այն գարշահոտում, չէ՞ որ արձանը, քանդակը, հուշաղբյուրն ու պուլպուլակը անմիջապես կապված են տվյալ ժամանակափուլի հասարակական-քաղաքական, պատմամշակութային և գաստրոնոմիական պայմանների հետ: Օրինակ, ես անսխալ կարող եմ արձանից որոշել տվյալ ժամանակի քյաբաբի որակը: Կամ թե որքան ֆուտբոլասեր էր հաճախում մարզադաշտ Թբիլիսիի հետ խաղին, ինչ արժեր «Պլոմբիր» պաղպաղակը, և որքան էր այն գումարի չափը, որը պիտի վճարվեր պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ որդուդ խցկելու համար, եթե նա ի ծնե թուլամիտ էր և մեծ դժվարությամբ էր զանազանում գլոբուսը ձմերուկից: Վերջերս մեր հասարակությունը վերստին պառակտվեց երկու հավասար մասերի: Ի՞նչն է գովելի. առաջին դեպքն է, երբ պառակտումը չունի քաղաքական ենթատեքստ (օրինակ, երկփեղկված չէ Տեր-Պետրոսյան-Հայրիկյան հակառակության միջև և չի մտատանջվում` ձայնը տա Րաֆֆո՞ւն, թե՞ գերադասի Ծառուկյանի տուկի թելերը) և պառակտվել է պատմամշակութային թնջուկի շուրջ` դնե՞լ, թե՞ ոչ Անաստաս Միկոյանի արձանը: Ես, ի դեպ, կողմ եմ և' դնելուն, և' ճիշտ հակառակը` մոռանալուն: Ահավասիկ թե ինչու. հետևեք տողերիս քոչարուն: Լուսավորչից ծաղկաքիլեր. Այ հիմա հարցնում եմ ձեզ, դուք գիտե՞ք, թե բոլշևիկյան Հայաստանում (որի կայացման համար ժամանակին քրտնեց և պաղեց տակավին պատանի Անաստասը) ո՞ւմ հավերժացրին առաջինը քարի, գիպսի կամ բրոնզի մեջ: Ուլյանովին, ո'չ, Կառլի՞ն, բնա'վ, Լյուքսեմբուրգ Ռոզայի՞ն, թե՞ Մուղդուսուն... Առաջին արձանը փառաբանում էր լուսավորիչ Խաչատուրին Աբովյանին, որը ձուլվեց Փարիզում, հասավ Հայաստան, տեղադրվեց ներկայիս Ազնավուրի հրապարակում, հետո ի հայտ եկավ Մանկական երկաթուղում և վերջապես հանգրվանեց իր ծննդավայր Քանաքեռում, սեփական տուն-թանգարանի բակում: Ո՞ւմ արձանով իրեն նշանավորեց երրորդ հանրապետությունը. Տիգրան Մեծի՞, Անգեղյան Տորքի՞, թե՞ Վանիկ Սմբատիչի... Ոչ և ոչ, Կարաբալայի արձանը կերտվեց, ով մի պատումով ռոմանտիկ ծաղիկ նվիրաբերող էր, մյուսով` հարբեցող մեկը, ով երկրի մշակութային (և գեղանի տիկնանց, անշուշտ) վերնախավին ծաղիկ էր նվիրում, այլոց վրա էլ վաճառում էր: Մի խոսքով` Սովետմիությունը թույլատրում էր ազգային հանրապետություններին տեղակայել յուրյանց մշակութապատմական, առաջավոր դեմքերի արձանները, միայն թե պայմանը չխախտելով: Այսպես, Կրեմլը ասում էր, սիրելի արմենոիդ-հայկազուններ, էդ լավ է, որ Նոյը առաջին անգամ Արարատյան դաշտում է գինովցել, վատ չէ բնավ, որ դուք առաջինն եք աշխարհում, որ չարուխ եք կարել, երկաթ եք ձուլել, տառեր եք կերտել և մամոնտ եք քերթել, գիտենք, տեղյակ ենք և տեղեկացնում ենք, որ մեկ-երկու անմահ բոլշևիկի արձանը դնելեն ետքը կարող եք ձեր ազգային ջոջաց կոթողները փառավորապես տեղադրել... Աբովյան-լուսավորչին հետևեց դիվահարված երիտկոմ Ղուկաս Ղուկասյանի արձանը, կերտեցին պատմիչ Կորյունին և քերթեցին ահաբեկիչ Կամոյին: Կարծում եմ` շահեցինք, զի ազգային ջոջաց արձանաքանակը երկու գլխով գերազանցում էր կարմիր «վոժդերին», շրջեք Երևանում և համոզվեք դրանում: Մի խոսքով, Սովետմիությունը սկսեց Լուսավորիչով, անկախ Հայաստանը` ծաղկաքիլերով: Արձանային աջաբ-սանդալ Ո՞վ է նա, որ ձեռքը սրտին դրած (պատգամավորները` մականունակիրները, նախկին նախարարներն ու աիմականները կարող են ձեռքները դնել ոչ թե սրտներին, այլ ով որտեղ կամենա) չի խոստովանի, որ կիսագաղութային պայմաններում (այսինքն` ԽՍՀՄ կազմում) մենք շատ ավելի անկախ էինք, քան ազատ-անկախ երկրում: Պատճառը արձաններն են և պուլպուլակները: Սկսենք պուլպուլակներից, ով ում հիշատակին նվիրված պուլպուլակն է կամենում տեղադրել, ապա առանց խոչընդոտի տեղակայում է: Մի պուլպուլակ կա (չեմ ասի որտեղ, ինքներդ գտեք) մարմարակերտ, վրան սրտամորմոք մի գրություն. «Խմիր, ժողովուրդ, անապակ այս ջուրը և հիշիր քո ծառա Վաղինակին»: Վաղինակն իրականում թաղի պատուհաս «պլանքյաշ» Վաղոն է, զոհված հաշիշի հետ անհավասար մարտի չորրորդ ռաունդում: Այսպիսով, մինչև Անաստաս Միկոյանի արձանը կերտելը նախ հասկանանք, ինչո՞ւ ենք ՍՐԱ արձանը դնում և ոչ թե ՆՐԱ: Ինչո՞ւ է Գարեգին Նժդեհի անվան հրապարակում ահա 25 տարի խոյանում Սուրեն Սպանդարյանի հուշարձանը: Նժդեհը ազգայնականության ռահվիրան էր, մեծն պետայր, Սպանդարյանը ձախողակ բոլշևիկ էր, մականունը` «Իզգոյ»: Սա նույնն է թե իսպանախոս նարնջի արկղի վրա պատկերված լինի ապարանյան թթու խիար: Այո, տիար Անաստասը այնքան էլ հայեցի նաիրցի չէր, ինչպես Շահումյանը, Մյասնիկյանը, Խանջյանը... Նա խորհրդային ղեկապետ էր, ում համար ի պաշտոնե մեկ էին վրացին և էսկիմոսը, հայկական տոլման, եթե կարիք լիներ, ավելի անհամ կերակուր կթվար, քան ռուսական սալյանկան: Սակայն տիար Անաստասը (սա չանտեսենք) 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչներից էր, մարդ, ով ծանրակշիռ դերակատարում ունեցավ Կարիբյան ճգնաժամի մարման գործում: Այսինքն, եթե լոռեցի Անաստասը լեզու չգտներ Չե Գևարայի և Ֆիդել Կաստրոյի հետ (այն տարիներին նրանց ուշագրավ մականուններով էին կնքել Հայաստանում, չնայած պատգամավոր չէին, Չէ Գրուլյան և Ֆեդկա Կաստրուլկին), ապա երկրագունդը շատ հնարավոր է ներքաշվեր երրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքների մեջ: Բայց քանի որ մեր երկիրը իրեն հռչակել է ժողովրդավար, պիտի որ այս հարցում ժողովրդավարություն հանդես բերի, այսինքն` բավարարի և հակամիկոյանականներին և անաստասասերներին: Ինչպե՞ս, մի՞թե երևակայությունը չի բավարարում: Այսպես, ըստ իս պետք է կանգնեցնել երկու միանման արձան կողք կողքի: Մեկը սեգ հայացքը Արարատին և ձուլված թուջից, մյուսը մեջքով դեպի լյառն Արարատ և գետը Արաքս և քիթը խիստ հայկական ուղղված դեպի Կրեմլի ժամացույցը: Հասկանալի է, որ այս արձանը կպատրաստվի կարմի բողկից: Այսպիսով մենք կբավարարենք բոլորի պահանջները, այսինքն` և ոչխարաց դմակը ուրախ խաղեր կտա, և գայլերը ինքնաբուխ կզկռտան: Առհասարակ ժամանակն է արժևորելու հայոց պատմության 21-րդ դարը համապատասխան արձանախմբով, ձևավորված ազգի երևելիներից և տեղադրված Հանրապետության հրապարակում, Լենինի արձանի պատվանդանի տեղում: Ահավասիկ արձանախումբը` գործիչն ու նրա գործի խորհրդանշանը սկզբունքով: Ահա Ծառուկյանը հաղթահասակ, աջ կողմում` խաղատները և տուկի թելերը, ձախում` «Նոյ» կոնյակն ու Նաիրան: Խնդրեմ, Լիմինդրովիչի աջ կողմում Մալաթիայի հրաձգարանն է, ձախում` Փակ շուկան, կենտրոնում, հասկանալի է` եռագույն շաքարաքլորը: Եվ այսպես շարունակ: Ընդունեք խորին հարգանքս այս տողերի հետ, ձեր խելառ գրիչ` Վռամշապուհ Սեթյան:

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan