Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ. Ոստիկանություն
«Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»,- այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
