Ակտիվիստներն ու ոստիկանները ֆուտբոլ են խաղում (Photo)
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Արդեն 3-րդ օրն է, ինչ ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի կարևոր պողոտան: Այսօր առավոտվանից Բաղրամնայ պողոտայում խաղաղ մթնոլորտ է տիրում, ցուցարարները երգում և պարում են հայրենասիրական երգեր, անցորդներն ու ու պարզապես քաղաքացիները սնունդ ու ջուր են բերում ակտիվիստներին: Այսօր այնտեղ սպորտային մթնոլորտ էր, ցուցարարներն ու ոստիկանները ֆուտբոլ էին խաղում:

