1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ալավերդցի Վահագը ոչ միայն ծեծվել, այլև դանակահարվել է «Նուբարաշեն»-ում»․

Նախօրեին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, հայտնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանի ծեծի փաստով հիմնարկի երկու աշխատակից է ձերբակալվել։ Նրանց առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Ըստ Դատախազության՝ փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ Դատախազությունը կարևոր փաստեր է թաքցնում։ Մասնավորապես՝ Վահագին տարել են ոչ թե հիմնարկի, այլ ռեժիմի պետի սենյակ, որտեղ լույսերն ու տեսախցիկներն անջատված են եղել։ Բացի այդ, Աբգարյանին ոչ միայն ծեծել, այլև՝ գլխից դանակահարել են

«Գիշերը 11 անց կեսի սահմաններում տարել են ռեժիմի պետի սենյակ ու միանգամից մի քանի հոգով հարձակվել վրան։ Մութ է եղել, ոչ մեկի դեմքը չի տեսել Վահագը։ Հետո միանգամից դանակի հարված է ստացել և սկսել շատ ուժեղ արյունահոսել, բայց այդ պահին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Միայն հաջորդ օրը, երբ ես ու պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այցելեցինք իրեն, մեր պահանջով Շտապ օգնության բրիգադ կանչվեց և տեղափոխվեց «Աստղիկ» ԲԿ»,- մանրամասներ է հայտնում իրավապաշտպանը։

Դանակահարությունից հետո Վահագն Աբգարյանը բավականին արյուն է կորցրել։ Պողոսյանի պնդմամբ՝ այս ամենը վարչակազմի պատվերով և հովանավորչությամբ է տեղի ունեցել։

Աբգարյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ նմանօրինակ ձերբակալությունների միջոցով փորձ է կատարվում հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե գործով կատարվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն․

«Իսկ այն, որ Վահագն Աբգարյանը ոչ թե ծեծվել, այլ քրեական ենթամշակույթում աստիճանակարգ ունեցող անձի կողմից դանակահարվել է և, որ դանակահարվել է ոչ այլ տեղ, քան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեժիմի պետի աշխատասենյակում, այս հանգամանքները պարզապես կոծկվում են»:

Նշենք, որ դեպքից օրեր անց Քրեակատարողական ծառայությունից ներկայացնում էին, թե կալանավոր Վահագն Աբգարյանը խցում վատ է զգացել, վայր է ընկել և, վնասելով ձեռքը, տեղափոխվել է հիվանդանոց։ Forrights-ի հրապարակման հաջորդ օրը միայն ՔԿԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տեղեկություններ ունի, որ Աբգարյանի մարմնական վնասվածքներն առաջացել են այլ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով․

«Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»,- գրված էր հաղորդագրությունում։

Հավելենք, որ աղմկահարույց դեպքի մասին առաջինն ահազանգել էր Forrights-ը, ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին այս դեպքից 7 օր անց տեղափոխեցին այստեղից,  նշանակելով «Գորիս» ՔԿՀ պետ։

«Նուբարաշեն»-ում կատարվող բռնությունների և խոշտանգումների մասին բազմիցս է բարձրաձայնվել, որոնցից վերջինն օրեր առաջ տեղի ունեցավ։ Սակայն իրավասու մարմինները շարունակում են աչք  փակել մարդու իրավունքների սույն խախտումների վրա։

Նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Աբգարյանի դեպքին անդրադարձան նաև իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Արթուր Սաքունցը։ Վերջինս դեպքը որակեց որպես սպանության փորձ։

մանրամասն՝այստեղ: 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan