Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Կարեն Փարեմուզյանը
Հայտնի է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: 16468 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 8970-ը: Թեկնածուներից Կարեն Փարեմուզյանի օգտին քվեարկել է 5143 մարդ կամ ընտրողների 59,12 տոկոսը: Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3580 մարդ կամ ընտրողների 41,15 տոկոսը, 271 քվե եղել է անվավեր:
Այսպիսով ձայնների առավելությամբ Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Կարեն Փարեմուզյանը՝ փոխարինելով Արտավազդ Վարոսյանին:
