Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներն ազատ են արձակվել
EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո, ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող «EgyptAir» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը գրավել էին անհայտ անձիք: Այս մասին ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, այս մասին հայտնել է ավիաընկերության խոսնակը:
