Ալիեւը խելագարվում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, դժգոհելով նավթի ցածր գնից, ասել է, որ դրա հետեւանքով առաջանում է ոչ միայն տնտեսական հյուծվածություն, այլ նաեւ հոգեբանական:
Ինչ խոսք, դժվար է հոգեպես ամուր մնալ այն իրավիճակում, որում հայտնվել է Ադրբեջանի նախագահը: Ընդ որում, նավթի գները կարող էին միայն խորացնել հոգեբանական հյուծվածությունը, բայց ամբողջական պատճառներն իհարկե ավելի շատ են ու բազմազան:
Ալիեւը վերջին ամիսներին կարծես ընդհանրապես ապրում է դավադրության տագնապալի սպասումով, ինչի վկայությունը ներքին կյանքում նրա ագրեսիվության կտրուկ աճն էր՝ ձերբակալություններ, անվտանգության կառույցների կադրային զտումներ՝ գրեթե կադրային ջարդ: Նավթի գնանկումը բերեց նաեւ սոցիալական շարունակվող բողոքների:
Ավելի վաղ իրավիճակը ծանրացրել էր ռուս-թուրքական գժտությունը, որն Ալիեւին դրեց երկու քարի արանքում: Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ տրվելով ռուս-թուրքական դաշիnքի խաղին, Ալիեւը հայտնվեց Եվրատլանտյան անվտանգության համակարգի հակառակ կողմում, ռուս-թուրքական դաշինքի հույսով բավական խրոխտ դիմակայություն սկսելով Արեւմուտքի հետ, ապա ներկայում Ալիեւի հոգեբանական իրավիճակն իհարկե դառնում է առավել քան հասկանալի:
Վերջին հաշվով, բոլորի աչքի առաջ հոգեբանական վայրիվերումների մեջ է հայտնվում ինքը Պուտինը: Պուտինը չի դիմանում, ուր մնաց դիմանա Ալիեւը: Իսկ որ Պուտինը չի դիմանում, ակնհայտ է վերջին օրերին նրա մի քանի հայտարարություններից:
մանրամասները՝lragir.am-ում:
