Ալիև կրտսերը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից»
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանըֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի սուլթան Ալիև կրտսերը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից»: Իսկապես ծիծաղելի և նաև զարմանալի է, որ սեփական երկիրը դիկտատուրայի ռեժիմով կառավարող, իրեն սուլթան հռչակած կրտսերը ժողովրդավարական արժեքների դրոշակակիր Եվրոպայի լիդերներից մեկի ներկայությամբ նախ չի ամաչում խոսել դեմոկրատիրայից` ավելին, սուլթանական աթոռից քննադատում է իսկապես դեմոկրատական ճանապարհով քայլող Հայաստանին` նամանավանդ, Հայաստանի նախագահին, ով իր կառավարման ողջ ընթացում էականորեն բարձրացրել է Հայաստանում ժողովրդավարության նշաձողը:
Ցավալի է, որ այս աբսուրդը լսելով` Տուսկը չի արձագանքել և չի հակադրվել բռնապետին: Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Դոնալդ Տուսկին հորդորեց հանել հավասարության նշանը Հայաստանի և Ադրբեջանի գնահատականերից, և արևմուտքը հստակ պետք է գիտակցի, որ քանի դեռ հավասարության նշան է դնում ագրեսոր և բռնապետական Ադրբեջանի, մյուս կողմից ժողովրդավարական արժեքներով ապրող և սեփական հայրենիքի համար պայքարող Հայաստանի և Արցախի միջև, տարածաշրջանը լինելու է անկայուն և այդ պատասխանատվությունը սուլթանական Ադրբեջանի հետ համատեղ կիսելու են նաև արևմուտքը: Մարդկայնորեն կրտսերին կարելի է հասկանալ. նա չի կարող ադեկվատ վերաբերվել մի մարդու, ով ռազմի դաշտում հաղթել է իր հորը, իսկ հիմա էլ դիվանագիտական դաշտում հաղթում է իրեն ...
