Ալիևի գերմանական «արկածները» համաշխարհային մամուլի դիտակետից
Times.am-ը գրում է. Մինչ Դավոսում կմեկնարկեր Համաշխարհային տնտեսական ֆորումը , որին այս տարի Թուրքիայի հրավերով մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Գերմանիայում կայացավ նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Սակայն Բեռլինում Ալիևին այնքան էլ գրկաբաց չընդունեցին: Մեր հարևան երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման աղմկահարույց դեպքերը չէին կարող անտարբեր թողնել իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներին ` արտահայտելու իրենց բողոքը:
Amnesty International-ի տեղեկություններով, ադրբեջանական բանտերում ներկա պահին 22 քաղբանտարկյալ կա, որոնց թվում են նաև նշանավոր իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու հայտնի լրագրող Խադիջա Իսմաիլովան:
«Մենք ակնկալում ենք, որ դաշնային կանցլերը Ալիևի հետ զրույցում պետք է հստակ քննադատի Ադրբեջանի կառավարության դաժան վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ»-ի Deutsche Welle-ի հետ զրույցում նշել է Amnesty International-ի գերմանական բաժնի գլխավոր քարտուղար Սելմին Կալիսկան:
Human right watch–ը ևս դիմել էր Անգելա Մերկելին` նշելով . «Մերկելը չպետք է բաց թողնի հնարավորությունը ինչպես առանձին, այնպես էլ հրապարակային հանդիպումների ժամանակ` ստիպելու Ադրբեջանի նախագահին դադարեցնելու մարդու իրավունքների վրա իր գրոհները»,- նշել է Հյու Ուիլիմասոնը, ով Եվրոպայի և Կենտրոնական հարցերով Human Rights Watch-ի նախագահն է:
«Եվորպական պլատֆորմ հանուն դեմոկրատական ընտրությունների» և «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն կանցլերի նստավայրի մոտ Ալիևին դիմավորեցին պիկետով: Պաստառների վրա քաղբանտարկյալների նկարներն էին, իսկ նրանք ռուսերեն և անգլերեն լեզուներովմիասնական բղավում էին. «Վերջ տվեք Ալիևի դիկտատուրային» «Հանուն առանց քաղբանտրակյալների Ադրբեջանի», «Հանուն դեմոկրատական, առանց Ալիևի Ադրբեջանի» և այլն:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
