Ալիևը բացառել է Արցախի ներգրավվածությունը բանակցություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ այսօր սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել, որը բացվել է Իլհամ Ալիևի ելույթով: Վերջինն անդրադարձ է կատարել նաև արցախյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
