Ալիևը խիստ կոռումպացված ռեժիմի ղեկավար է.Կոնգրեսական
ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում է Ադրբեջան կասկածելի այցերի հետ կապված աղմուկը: Ադրբեջանի կառավարության փողերով կոնգրեսականների` Բաքու կատարած այցերին զուգահեռ թիրախ է դարձել նաեւ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը: Դրա պատճառը հանձնաժողովի նախագահության կողմից այդ դեպքերը քողարկելու ջանքերն են: Այդ հարցի հետ կապված բազմաթիվ քննադատություններից հետո Էթիկայի հանձնաժողովում հետազոտություն է կատարվել, եւ արդյունքները ներկայացվել հանձնաժողովին: Սակայն հանձնաժողովի ղեկավարությունը հրաժարվել է զեկույցը ներկայացնել հանրությանը: Հարցի հետ կապված ԱՄՆ-ի Ազգային իրավունքի եւ քաղաքականության կենտրոնը ընդարձակ նյութ է պատրաստել, որում Ադրբեջանում առկա վարչակարգը քննադատության է ենթարկվել որպես աշխարհի ամենակոռումպացված իշխանություն:
The Washington Post-ին հաջողվել է ձեռք բերել այդ զեկույցը եւ ներկայացնել հանրությանը:
Զեկույցում ասվում է, որ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովում Ջոն Բոների համար խոսնակի պարտականությունն անհաջող ավարտ է ունեցել: Նա հրաժարվել է մի շարք խիստ կարեւոր բարեփումներից եւ օգնել Էթիկայի հանձնաժողովի անդամների կողմից թույլ տրված իրավական խախտումները քողարկելու ավանդույթի վերականգնվելուն:
Ներկայում Բոները Էթիկայի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Չառլզ Դենթլի հետ միասին ջանում է «մաքուր հանել» Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 10 անդամներին` 2013 թվականին Ադրբեջան կատարած կասկածելի այցի հետ կապված ստեղծված աղմուկից:
Հուլիսի 31-ին Էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ 10 կոնգրեսականների` Ադրբեջան կատարած այցի ժամանակ որեւէ իրավական կամ կանոնադրական խախտում չի հայտնաբերվել: Այսինքն, «այլեւս այդ թեմայի շուրջ հերթական հետազոտության կարիք չկա, եւ հարցը փակված է»:
Սակայն հանձնաժողովի բարեփոխման կողմնակից լիբերալ եւ պահպանողական խմբերը Էթիկայի հանձնաժողովի ղեկավարությունից պահանջել էին ամբողջությամբ հրապարակել կոնգրեսականների` Ադրբեջան կատարած այցի հետ կապված հետազոտությունների արդյունքները:
Զեկույցի համաձայն` կոնգրեսականների այցը Բաքու կազմակերպել էին ոչ առեւտրական կառույցները: Իսկ իրականում նրանց այցերի ծախսերը վճարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը:
«Գտնում ենք, որ այդ զեկույցը հաստատելու է կոնգրեսականների կողմից ներքին կարգապահական կանոնները բացահայտ կերպով խախտելու փաստերը Էթիկայի հանձնաժողովի կողմից քողարկելու ջանքերը», -հայտնել է Ազգային իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի նախագահ Քեն Բիմը:
Ադրբեջանը կենտրոնական Ասիայում գտնվող երկիր է: Այդ երկիրը երկաթե բռունցքով կառավարում է աշխարհի ամենակոռումպացված իշխանություններից մեկի ղեկավար Իլհամ Ալիեւիը: Գաղտնիք չէ, թե Կոնգրեսից ինչ է ուզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Իրանի ազգային նավթային ընկերության գործընկեր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կարողացել էր «Շահդենիզ» գազային հանքահորում հաջողությամբ խուսափել Իրանի դեմ պատժամիջոցներից:
Չնայած կոնգրեսականների Ադրբեջան կատարած կասկածելի այցի հետ կապված զեկույցը ներկայացվել էր Էթիկայի հանձնաժողովին, հանձնաժողովն այն չէր հրապարակել: The Washington Post թերթին հաջողվել էր ձեռք բերել զեկույցը եւ հրապարակել մայիսի 13-ին:
Զեկույցում ցույց է տրվել, որ 10 կոնգրեսականներ 2013 թվականին Բաքվում կազմակերպված համաժողովին մասնակցել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության փողերով` խախտելով Կոնգրեսի կանոնադրությունը: Այդ անտեղի այցից օգտվել են Կոնգրեսի պատվիրակության 32 անդամներ:
Նրանցից մեկն իրենց պաշտպանելու ժամանակ մասնակիորեն խոստովանել է, որ չի իմացել, որ այցի հետ կապված ծախսերը հոգացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Սակայն այս հարցի հետ կապված հետազոտություն անցկացնողները պարզել են, որ Բաքվում այդ համաժողովի ժամանակ դահլիճում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մեծ թվով բաներներ են եղել: Բաքվի կոնֆերանսին մասնակցած կոնգրեսական Իվետա Դ.Կլարկը միաժամանակ Էթիկայի հանձնաժողովի անդամ է:
