Ալիկ Սարգսյանը մեկնաբանում է
«Եթե նման առաջարկություն լիներ, կարծում եմ անձմաբ Սերժ Սարգսյանից այսօր կլսեի, երբ նրա հետ միասին նախագահականում աշխատում էինք»,-Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառանլով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԱԾ տնօրենի հավանական թեկնածուներից է համարվում: «Ես ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման խոսակցություն է նույնիսկ շրջանառվում: Այսօր ես մամուլից եմ լսել այդ մասին, նույնիսկ զարմացած եմ: Ես զինվորական մարդ եմ. որտեղ նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ: Որևէ աշխատանք չեմ մերժի, նույնիսկ քննարկելու կարիք չի լինի, ես ցանկացած աշխատանքի պատրաստ եմ: Ես որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Հիմա զբաղեցնում է Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը»,-եզրափակեց Սարգսյանը:
