Ալլա Պուգաչովան ժամանել է մերձմոսկովյան Գրյազիում գտնվող իր լեգենդար «ամրոցը» (Տեսանյութ)
Ալլա Պուգաչովան ժամանել է մերձմոսկովյան Գրյազիում գտնվող իր լեգենդար ամրոցը։ Նա ժամանել է սև Rolls-Royce-ով:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Պուգաչովան Ռուսաստան է մտել Պսկովի շրջանի անցակետով։ Նրա հետ չեն Գալկինը եւ երեխաները: Առանց հարազատների այցի պատճառներն անհայտ են։ Կան չհաստատված խոսակցություններ, որ նպատակը Ռուսաստանում ունեցած անշարժ գույքի վաճառքն է:
Պուգաչովայի վերադարձը մեծ աղմուկ է առաջ բերել: Շատերը պահանջում են նրան պատժել: Սակայն մի շարք քաջատեղյակ աղբյուրներ կարծիք են հայտնել, որ պատժի իրավական առիթ չկա: