Ամբաստանյալի փաստացի կինը մեղադրվում է ամուսնու վերաբերյալ սուտ ցուցմունք տալու մեջ
Փաստինֆոն գրում է. Երևանի երեսնամյա բնակչուհի Մարգարիտին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման վերաբերյալ գործի շրջանակում սուտ ցուցմունք տալու համար:
Այսպես, ըստ մեղադրանքի, նա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջ.Թաթարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն, քրեական գործով դատաքննության ժամանակ 2014թ. մայիսի 26-ի դատական նիստում որպես վկա հարցաքննվելիս և նախապես նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր հայտնած տեղեկություններն իրականությանն չեն համապատասխանում, տվել է սուտ ցուցմունք՝ խեղաթյուրել դեպքի հանգամանքներն ու առանձին պաշտոնատար անձանց մեղադրել ծանր հանցագործության մեջ:
Մասնավորապես, վկա Մարգարիտը հայտնել է, որ ավազակային հարձակում կատարելու պահին Ջ.Թաթարյանը դանակ չի ունեցել և ավտոմեքենայից իջնելու պահանջ վարորդին չի ներկայացրել:
Բացի այդ, վկան հայտնել է, որ ինքը դեպքից անմիջապես հետո բռնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից, որոնք բռնության գործադրմամբ իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը ու տեղափոխել են բաժին, իսկ քննիչի կողմից հարցաքննվելիա՝ վերջինս իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով հարցաքննության արձանագրության մեջ՝ կեղծել է իր ցուցմունքը, որն ինքը ստորագրել է առանց ընթերցելու:
Մարգարիտի՝ դատարանում տված ցուցմունքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք, հարուցված քրեական գործի քննության ընթացքում նրա հայտնած վերոհիշյալ հանգամանքներն ու տեղեկություններն հերքվել են, ավելին՝ հաստատվել է դրանց կեղծ լինելու փաստը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
