Ամբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
Փաստինֆոն գրում է.Զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խուլիգանության գործով դատարանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ըստ ամբաստանյալ Ռաֆայել Գևորգյանի պաշտպան Կարեն Հակոբյանի` գործի քննությունը միակողմանի է տարվել, իսկ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ և «ամեն գնով» ցանկացել է նրան պահել կալանքի տակ:
Նոյեմբերի 21-ի դատական նիստում 30-ամյա բարձրագույն կրթությամբ ամբաստանյալը, մինչ կմիանար պաշտպանի միջնորդությանը, նախ հրաժարվեց վերջինիցս, հետո հայտարարեց, թե լավ չընկալեց միջնորդությունը, բայց հասկացավ, որ իր շահերից է բխում ու համաձայնեց, որ պաշտպանը ներկայացնի միջնորդությունն ու շարունակի իրականացնել իր շահերի պաշտպանությունը:
Ի դեպ, նշենք, որ պաշտպան Հակոբյանը զարմանքով արձագանքեց պաշտպանյալի հայտարարությանը` նշելով, որ դա իր համար անակնկալ էր:
Հաջորդ անակնկալը բոլոր կողմերին զարմացրեց. ամբաստանյալը հայտարարեց, որ նիստը նախագահող դատավորի հետ կցանկանա որոշակի հարցերի շուրջ քննարկում ունենալ և որ ունի գրավոր միջնորդություն, սակայն ցանկանում է, որ այն միայն դատավորը ընթերցի, իսկ մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չլսեն: Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց, որ որեւէ կողմի ներկայացրած ցանկացած միջնորդության մասին մյուս կողմը պետք է տեղեկանա:
մանրամասները` սկզբնաղբյուրում
