«Ամբողջ գյուղը անհամբեր սպասում էր Էրիկի վերադարձին, առավոտյան շուտ պետք է տանը լիներ,այնինչ»...
Տան փոքրն էր, բոլորը երես էինք տալիս«Ամբողջ գյուղը անհամբեր սպասում էր Էրիկի վերադարձին, առավոտյան շուտ պետք է տանը լիներ, այն ինչ մենք ստացանք այդ սև թուղթը, Էրիկը զովել է»,-այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը: Գյուղապետն ասում է, որ գյուղում բոլորը Էրիկին սիրում էին. «Հիշում եմ, երբ բանակ պետք ա գնար ասում էր ճիշտ ա՝ ես տան փոքրն եմ, բայց ձեզ լավ կնայեք, հենց նեղացնող լինի կզնագեք կասեք, ձեր բոլորի խնդիրները կլուծեմ, ձեր թիկունքին կանգնած եմ: Բոլորին հասնող, ձեռք մեկնող շատ լավն էր մեր Էրիկը»: Ղազարյանը տեղեկացրեց, որ տան փոքր է եղել, իրենից մեծ 3 եղբայր և մեկ քույր ունի: «Տան փոքր տղան էր բոլորը երես էին տվել, բայց իրեն այնպես համեստ ու խելոք էր պահում, երբեք ավելրոդություն իրեն թույլ չէր տալիս: Չգիտեմ էլ ինչ ասեմ, Էրիկը կմնա մեր հիշողություններում ու մենք երբեք նրա մասին անցյալով չենք խոսի»,-ասաց գյուղապետը: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որի արդյունքում Էրիկ Գրիգորյանը զոհվել է:
