Ամբողջովին այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա
Նոյեմբերի 20-ին` ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար-Մերձավան ավտոճանապարհին այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:02-ին:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի 34 DL 170 պետհամարանիշով ավտոմեքենան:
