«Ամեն անգամ ինձ խանգարում են՝ասելով որ չեմ կարող հանդիպել նախարարին».VIDEO
Վարդուհի Կիրակոսյանն ավելի քան 15 տարի ծառայել է Էջմիածնի հակաօդային հատուկ ստորաբաժանումում: Ծառայության ընթացքում նա ձեռք է բերել քաղցկեղ, և պնդում է, որ իր հիվանդության ու ծառայության պատճառական կապն ապացուցված է փաստաթղթերով: Վարդուհին երեք անգամ դիմել է պաշտպանության նախարարություն՝ խնդրելով աջակցել վերականգնելու զինծառայության ընթացքում խաթարված առողջությունը: ՊՆ-ից, ըստ նրա, փորձում են հարցը փակել՝ որոշակի գումար տրամադրելով:
Դեռւես 2014 թվականին, Վ. Կիրակոսյանը, «աջ կրծքագեղձի նորագոյացություն» c-r ախտորոշմամբ, ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց, կնոջը վիրահատության են ենթարկել՝ հեռացնելով կրծքագեղձը: Այնուհետեւ, Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում Վարդուհին ստացել է քիմիաթերապիայի 8 կուրս, որից 3-ը՝ անվճար, 3-ը՝ համավճարով, իսկ 2-ը՝ լրիվ վճարովի: Հետազոտությունները նույնպես, մինչեւ հաշմանդամության կարգ ձեռք բերելը եղել է վճարովի:
Վարդուհի Կիրակոսյանը, արցունքն աչքերին ներկայացնելով իր հիվանդության պատմությունը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեղորայքային քիմիաթերապիայի հետ համատեղ, իրեն անհրաժեշտ է համակամարմին՝«Herceptin» դեղամիջոցի կիրառումը: Դեղորայքը բավականին թանկ արժե, եւ կինն այն իր միջոցներով գնելու հնարավորություն չունի:
Անօգնական կինը, ով ապրում է խիստ անմխիթար պայմաններում, եւ իրականում օգնող ձեռք էլ չունի, խնդրում է իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես կա, առանց ավելորդ բառերի եւ նկարագրությունների: Նա վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել, սակայն բուժումը չի կարողանում շարունակել, քանի որ անհրաժեշտ դեղերը շատ թանկ արժեն:
Տեւական ժամանակ, բախվելով ճակատագրի դառը իրականության հետ, պայմանագրային ծառայող Վարդուհի Կիրակոսյանը, այս տարիների ընթացքում բազում դռներ է ծեծել: Մի քանի անգամ խնդրել է անձամբ հանդիպել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն ապարդյուն: Ինչպես կինն է նկատում իր խոսքում. «Նախարարարություն իմ հետ պոլե չուդես է խաղում, երբ ասում եմ. ուզում եմ նախարարին հանդիպել, ինձ շատ չնչին գումար են առաջարկում, ու ասում են, որ այդ հանդիպումը միեւնույնն է, չի ստացվի»:
Ի դեպ, տիկնոջ հետ զրույցի ընթացքում տեղեկացանք, որ ե'ւ անցյալ տարի, ե'ւ թե այս տարի, Վարդուհուն 200-հազարական դրամի չափով օգնել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Իսկ ահա Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, անցյալ տարի կնոջը օգնել է 60- հազարական դրամով, իսկ այս տարի էլ մերժել է՝ ասելով որ մարզի բյուջեն շատ սուղ է, եւ իրենք նման հնարավորոթյուններ այլեւս չունեն:
Կարծում եմ այստեղ խոսքերն ավելորդ են, քանի որ եթե մարզպետի եւ նրա նման մտածող պետական չինովնիկների ունեցած բյուջեի, ու նրանց կողմից թույլ տրված շռայլ ծախսերի մասին սկսենք հերթով խոսել, ապա երեւի ամիսներով ավարտին չի հասցվի խնայողասեր աթոռապաշտներին նվիրված «հերոսապատումը»:
Իսկ թե մինչ օրս, ինչ պայմաններում, եւ ինչ պատճառներով են պայմանագրային զինծառողոյողին, իր իսկ խոսքերով ասած «ցրում» Սեյրան Օհանյանին հետ հանդիպելու համար, ներկայացնում ենք առաջարկվող տեսանյութերում:
