Ամեն հայրենաճանաչության դասից հետո, ինձ համար, իմ ներսում երկար ժամանակ խորհելու առիթ եմ ունենում
Ամեն հայրենաճանաչության դասից հետո, ինձ համար, իմ ներսում երկար ժամանակ խորհելու առիթ եմ ունենում, վերադառնում եմ գեր դրական էմոցիաներով: Նույնը վրացահայության ներսում եմ ստացել: Նախ առանձնատունը, որտեղ ապրում էինք, գտնվում էր Հավլաբարում,տանտերերը շատ դրական և հյուրընկալ հայեր էին, Հայ Միության նախագահ՝ Մարի Առաքելյանը, երիտասարդ, գրագետ, կարգին հայուհի, ով անում է ամեն ինչ, որ համայնքը կարողանա ներկայանելի լինի:

Նկարում ԹԻՖԼԻՍԻ ամենամեծ եկեղեցին է ՝ Սուրբ Երրորդությունը, այն կառուցվել է 2000 թվականին , այն վայրում, որտեղ եղել է մեծ հայկական գերեզմանոց, հայկական եկեղեցով, դպրոցով և հարևանությամբ Պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մեծերի մարմինները՝ Սայաթ Նովա, Թումանյան, Ռաֆֆի, Սունդուկյան, Նար Դոս, Հակոբ Հակոբյան, Ջիվանի և էլի շատ ու շատ հայորդիներ: Ցավալի է, երբ դարերով, կողք կողքի ապրում են ազգեր, որտեղ հայն ունի այդ երկրի համար արած բազմաթիվ ներդրումներ, կարող են գալ ու քանդել նրանց նախնիների շիրիմները: Ուղղակի, մարդիկ, ազգույթունը կապ չունի, բումերանգի կանոնը չեն ընդունում, որ ամեն ինչ հետ է գալիս: Եկեղեցին կառուցվել է երեք տարում և շինարարության ընթացքում մոտ 50 հոգի մահացել են, դառնալով դժբախտ պատահարի զոհեր: Դեռ հիմա շատ բան է փոխվել, առաջ ավելի ընդգծված էր ազգային անհաշտությունները:

Շատ լուսավաոր երիտասարդների հետ անցկացրեցինք դասը, նրանց մեջ կային երեխաներ, ովքեր երազում էին լինել ՀԱՅՐԵԻՔՈՒՄ, իսկ մենք, քանի որ սիրում ենք երազանքները դարձնել իրականություն, նրանց սիրով հրավիրեցինք Հայաստան, ունենալու գեղեցիկ և անմոռանալի օրեր ՏԱՆԸ;
Որն էր այն զգացումը և համոզումը, որով եկա տուն, այն, որ մեր ԱԶԳՆ աշխարհի ամենա ամենա յուրահատուկ, գեղեցիկ, կամեցող, հարգանքով լցված, աշխատասեր, խելացի, նպատակասլաց ԱԶԳՆ է, որ շատ լավ գիտեն ընդունել, մեծարել և միաժամանակ մոռանալ գնահատել այն, ինչն ունենք մենք և այլ ոչ մի ազգ:
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
