Ամեն ինչ շատ վատ է ընթանում, եւ ազգը կործանվում է. Տիգրան Կարապետյան (Video)
Սիրիայից մարդիկ փախնում են, որովհետեւ պատերազմ է, բայց, թե մեր մոտից ինչի են փախչում` անհասկանալի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց, որ Ամեն ինչ շատ վատ է ընթանում, եւ ազգը կործանվում է: «Ես վաղը ներկա եմ լինելու ազատամարտիկների ակցիային, բայց մենք չենք տեսնում այն ուժը, որի հետ կարող ենք միավորվել: Սովածներն ինչի ոտքի չեն կանգնում. կամ մտածում են, որ իրանց փող են տալու կամ, էլ վախենում են, որ ունեցածն էլ կտանեն»,- ասաց նա: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակեցու հարցին պարոն Կարապետյանն ասաց. «Ոնց ենք մենք թուրքի հետ տեղավորվելու նույն միության հետ անհասկանալի է: Ես դեմ եմ, որ ճարահատյալ քայլեր են անում` Արեւմուտք կամ Ռուսաստան, այս ամենը հուսահատության է նմանվում»: Խոսելով ընդդիմության վերաբերմունքի մասին բանախոսը կարծիք հայտնեց, որ այնպիսի տպավորություն է, թե Ռուսաստանի դաշտն ընդդիմությունը քար է նետում:Նա նաեւ ավելացրեց, որ եթե այսօր հույս կա, որ եվրոմիությունը կարող է մեզ գումար տալ, ապա դա այդպես չէ, եթե մտնենք Մաքսային գոտի էլ` ոչ մի բան չեք ստանա: Տիգրան Կարապետյանն անդրադարձավ նաեւ Վարդան Պատրոսյանի ձերբակալությանը. «Ինձ համար Վարդան Պետրոսյանը լինի, թե Պողոս Սամսոնյանը լինի ես չէի ուզենա, որ ճանաչված մարդիկ բանտում լինեին, բանտում նստելով ով է մխիթարվելու: Հիմա դեպք է, պատահել է»:
Զառա Ղազարյան
