1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ամեն մի մարդ, ով իրեն համարում է Նապոլեոն Բոնապարտ՝ կարող է մեծ խնդիրներ ստեղծել ազգի համար.VIDEO

Գրավել ոստիկանական տարածքը և ասել որ դա հանցագործություն չէ և ոչիչն չի պատահահել` սխալ է: Ֆորում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» ջոկատի զինված խմբի գործողություններին անդրադառնալով իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա դիտարկմամբ` այն, որ մարդ զոհվեց այդ գործողություների ժամանակ արդեն իսկ ցեխ է շպրտում ջոկատի նախաձեռնության վրա: Քաղաքագետը կարծում է, որ Խորենացի փողոցում տեղի ունեցող գործողությունները ունեն հովանավորներ և՛ ներսից, և ՛դրսից: Բայց նրանք չէին սպասում, որ իրենց ներսի ռեսուրսներն այսպիսի անգրագետ և անկազմակերպ կլինեն:

Գագիկ Համբարյանի խոսքով` այն ինչ տեղի ունեցավ վերջին 2 օրվա ընթացքում ցույց է տալիս, որ նրանք բացարձակ չեն տիրապետում իրավիճակին: Քաղաքագետը մատնանշում է հատկապես, անհայտ ծագումանաբությամբ մի աղջկա, ով չգիտես որտեղից էր հայտնվել և ինչ նպատակով: «Որտեղի՞ց է եկել, ո՞վ է նրան էդ բարձրախոսը տվել: Նա կարող էր մեկ ելույթով սադրել ու բախում առաջացնել՝ ոստիկանների և հասարակության միջև… սա ոչ թե ապստամբություն, այլ խռովություն է. ապստամբությունն ավելի կազմակերպված կլիներ, ապստամբության տնազ է և խայտառակություն, առավել ևս, որ լյումպենացված ու անհայտ ծագումնաբանությամբ մարդիկ են այդտեղ հավաքվում»,-նկատում է քաղաքագետը:
Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ հիշեցնում է, որ լյումպենացված բախումների ժամանակ ամենահզոր զենքը քարն էր: Այսօր դրան մի նոր գործիք է ավելացել` աղբաման: «Փոխանակ այս տարիներևի ընթացում ավելի խոհեմություն ձեռք բերեին ու հասկանային` ինչպես կարելի է ճիշտ պայքարել, քարին աղբաման են ավելացրել: Դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք պրոֆեսիոնալ չեն»,-նկատում է հոգեբանը:
Նա տրամաբանական է համարում, որ քառօրյաի, բերքի ահռելի կորուստների և սոցիալական վիճակի ֆոնին նման իրավիճակ կստեղծվեր: «Չորացած խոտին մի կայծ է հարկավոր որպեսզի հրդեհ դառնա… Ո՞վ է ասում մի գնացեք պայքարի, բայց պետք է այնպես անել, որ ինքներս մեզ չվնասենք, մեր ազգային եսը պահպանենք: Եթե մեկը խփում է իր բարեկամին, ապա նա խփում է ինքն իրեն…»,-ասում է հոգեբանը:
Գագիկ Համբարյանն էլ նկատում է, որ այդ անկարգությունների պատճառը լիդեր չունենալն է: Դրա հետևանքով հավաքված հասարակության ներսում լինում են լոկալ վիճաբանություններ: Նա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում էր որպես վիճակը կարգավորող ու բախումներից զերծ պահող ուժ, սակայն Փաշինյանին խաղից դուրս հանեցին: «Նիկոլ Փաշինյանին խաղից դուրս մղվեց խանդի պատճառով, նա փորձեց կրքերը հանդարտեցնել և մեսիջ ստացավ, որ նրա ներկայությունը պետք չէ և խանգարում է… Հիմա ուզում են հաշիվը 1:1 անել (զոհի տեսանկյունից) և նոր բանակցել»,-նշեց քաղաքագետը:

Նա այս ամենի մեջ մեծ վտանգ է տեսնում` այն կարող է դառնալ նախադեպ: «Աստված ոչ անի սրանից հետո որևէ խմբավորում զենք վերցնի և փորձի զենքի ուժով որևէ հարց լուծել: Դա Հայաստանը կվերածի Աֆղանստանի, որտեղ ով զենք ունի գրավում է շենքեր ու զինված բախումներ են լինում անընդհատ: Նրանք պետք է հասկանան, որ եթե զենքով իրենք հարց են ուզում լուծել, վաղը մեկ այլ խմբավորում կարող է իրենց օրինակին հետևել և «հաջողությունը» կարող է շղթայական ռեակցիա ստեղծել ու ամեն մի խմբավորում, ամեն մի մարդ, ով իրեն համարում է Նապոլեոն Բոնապարտ, ազգի պահապան` կարող է մեծ խնդիրներ ստեղծել ազգի համար»:

Ընդհանրապես Գագիկ Համբարյանը նկատում է, որ երկրի օլիգարխների տների անվտանգության համակարգն ավելի լավ է աշխատում, քան պետական նշանակություն ունեցող տարածքները: «70-ականների կռազով դուռ են կոտրում ու տեր դառնում ահռելի քանակությամաբ զենքի… հույս ունեմ, որ ֆորս-մաժորային իրավիճակից հետո իշխանությունն այս հարցը կլուծի… դեռ լավ է, որ հիմա իմացանք այդ մասին և ոչ թե ասենք ահաբեկչական խմբավորման գործողություների ժամանակ: Շատ օլիգարխների տներ ավելի լավ են պաշտպանված...»,-նկատում է քաղաքագետը: 

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ նկատում է, որ այնտեղ(ի նկատի ունի ՊՊԾ գնդի տարածքը) նույնիսկ մի ճեղք չպետք է լիներ,որ մոծակ անցներ: «էնպիսի տպավորություն էր, որ բաց դռների օր էր… Շատ կառույցներում այսօր տուն-տունիկային վիճակ է»-իր խոսքում ընդգծեց Ծատուրյանը:

Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում: 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan