Ամենահարուստ գործարար կանանցից մեկի՝ Վու Յահունի հաջողության գաղտնիքը
_Ես զբաղվում եմ շինարարությամբ, մի քիչ արտասովոր է, քանի որ կանանց համար չէ այս բիզնեսը: Բիզնեսի իմ ոճը աշխատելն է, աշխատել բավականին շատ, օրական մոտ 18 ժամ, տնտեսել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, ռիսկի դիմել, երբ զգում եմ, որ հարկավոր է, հասանելի լինել օրվա մեջ 24 ժամ և որ ամենակարևորն է՝ գնահատել աշխատակիցներիս: Իմ ողջ թիմը ենթարկվում է այս կանոններին: Իմ ընկերությունում գոյություն ունի մի պարզ կարգ՝ երկու անգամ ոչ ոքի չենք զգուշացնում, չես հասկանում, հեռացիր: Ես չունեմ քարտուղարուհի, շատ քիչ եմ ծախսում, խնայում եմ ամեն ինչում, ոչ մի մեծ ու ցուցադրական միջոցառում չեմ կազմակերպում հանդիպումների ժամանակ:
Սակայն մի դեպքում ես ոչ մի միջոց չեմ խնայում, այդ դեպքն իմ աշխատակիցներն են և անընդհատ բարձրացնում են լավագույնների աշխատավարձը: Եթե նրանք իրենց կյանքի մի մասը նվիրում են իմ գործին, ես էլ ըստ արժանավույն վարձատրում եմ: Բացի այդ, յուրաքանչյուր մեծ նախագծից առաջ պարգևատրում եմ ամբողջ թիմին՝ երկու շաբաթով ուղարկելով հանգստի աշխարհի լավագույն հանգստյան վայրերից մեկում: Իսկ ծախսերը վերցնում եմ ինձ վրա:
Եթե ցանկանում եք լուրջ ներդրումներ կատարել, ապա ներդրեք Ձեզ անձնակազմի զարգացման մեջ: Նրանք այդ ամենը մի քանի անգամ ավելի ետ կվերադարձնեն:
Բիզնես գաղտնիքներ
