«Ամենակարևորը մարտական ոգին է, զենքը ընդամենը ջարդելու միջոց է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, անդրադառանալով սահմանային միջադեպերին ու ռազմաքաղաքական իրավիճակին, նկատեց.«Ամենակարևորը մարտական ոգին է, զենքը ընդամենը ջարդելու միջոց է: Հայաստանի և հայության առջև իրավիճակը դրել է երեք խնդիր՝ ռազմական, դիվանագիտական և մոբիլիզացիոն-տնտեսական:Ոչ միայն Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացման, այլ նաև մեր դիվանագիտության շնորհիվ խնդիրների տեղերը փոխվեցին և առաջին տեղում եկավ ռազմական բաղկացուցիչը, ինչը ճիշտ չի և լավ չի: Ռազմականը իրենից ենթադրում է բանակի մարտունակ վիճակ, սպայական հմուտ անձնակազմ և բարձրագույն հրամանատարության օպերատիվ ստրատեգիական ճիշտ պլանավորում: Այս բոլորը առկա է Հայաստանում: Դիվանագիտական ուղղությունը այն է, որ ի սկզբանե, 90-ականներից Հայաստանը որդեգրել է պաշտպանական դիվանագիտություն: Արդյունքում ստանցանք պատերազմի արդյունքների վերանայման առաջարկ ի օգուտ Ադրբեջանի»:
