Ամենաշատ քվեներ ստացած պատգամավորները
Ինչպես գիտենք, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2012 թ. մայիսի 6-ին։ Քվեարկությամբ ընտրվել է օրենսդիր մարմնի նոր կազմ՝ 131 պատգամավոր, որից 41-ը մեծամասնական և 90-ը համամասնական ընտրակարգով։
Քանի որ 2017 թվականին տեղի է ունենալու հաջորդ խորհրդարանական ընտրությունները, և ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների ընտրակարգի՝ այս անգամ մեծամասնականի փոխարեն լինելու է ռեյտինգային ընտրակարգ:
Slaq.am-ն առանձնացրել է նախորդ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ամենաշատ ձայներ հավաքած պատգամավորների եռյակը ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:
Ներկայացնում ենք Երևանի մեծամասնական ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած պատգամավորների եռյակը.
24977 ձայնով ամենաշատ քվեներ ստացել է թիվ 5 ընտրատարածքի պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Հաջորդ ամենաշատ քվեներ հավաքած պատգամավորը թիվ 13 ընտրատարածքի պատգամավոր Մհեր Սեդրակյանն է, ով ստացել է 21561 ձայն:
Իսկ երրորդ ամենաշատ ձայները հավաքել է թիվ 8 ընտրատարածքի պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ ստանալով 20407 ձայն:
Իսկ այժմ ներկայացնում ենք ՀՀ մարզերի մեծամասնական ընտրակարգով ամենաշատ ձայներ ունեցող պատգամավորների եռյակը.
Ամենաշատ քվեներ ստացածներից առաջատարը Արարատի մարզի թիվ 18 ըտրատարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է, ով ստացել է 32140 ձայն:
Պակաս ձայներ չի ստացել նաև Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքի պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ 30114 քվե:
Իսկ 29633 քվեյով երրորդ տեղում է Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Ի դեպ, նշենք, որ ընդհանուր առմամբ ամենաշատ քվեները ստացել է ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը:
Slaq.am-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Երևանում մեծամասնական ընտրակարգով երբևէ ամենաշատ ձայները ստացել է Արթուր Գևորգյանը:
