Ամերիկացի թմրավաճառը բացահայտել է Անջելինա Ջոլիի մութ անցյալը
Ամերիկյան National Esquirer ամսագիրը հրապարակել է նախկին թմրավաճառ Ֆրանկլին Մեյերի բացահայտումները, որոնք ունակ են լրջորեն վնասել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելիա Ջոլիի հեղինակությանը։ Ինչպես նշում է woman.ru-ն, 68-ամյա Մեյերն ասել է, որ 20 տարի առաջ ինքը թմրանյութեր է մատակարարել Ջոլիին։
«Էնջին իմ հաճախորդն էր մի քանի տարի։ Սովորաբար նա գալիս էր իմ մանհեթենյան բնակարան, սակայն մի անգամ խնդրեց, որպեսզի ես անձամբ թմրանյութն իր տուն տանեմ։ Այդ ժամանակ ես որոշեցի հետս տեսախցիկ վերցնել ու ամեն ինչ նկարահանել։ Նրա դեմքը հյուծված էր, ձեռքերը՝ ծածկված ներարկիչներից մնացած հետքերով»,-վերհիշել է նախկին թմրավաճառը։