Ամերիկացիները նախագահ են ընտրել մի «տարօրինակ պապիկի». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիները միտումնավոր ընտրել են նախագահի, ով մոռացել է իր պարտականությունները։ Այս մասին հայտնում է ռուս քաղաքական գործիչը իր Telegram֊ի ալիքում։
Մեդվեդևը նկարագրել է Սպիտակ տան 46-րդ ղեկավար Ջո Բայդենի գործունեությունը «Նրանց մեղքերը (որոնցում Ռուսաստանը մեղավոր չէ)» անվանումով հրապարակման մեջ։
«Ամերիկացիներն իրենց համար նախագահ են ընտրել տկարամիտ տարօրինակ պապիկի, ով, մոռանալով իր պարտականությունների մասին, սիրում է այլ երկրները ավելի շատ, քան իր սեփականը», - գրել է Մեդվեդևը գրառման 5-րդ պարբերությունում։
Ավելի վաղ Fox News-ի հաղորդավարը խոսել էր ընտրողներին գրավելու Բայդենի ձախողված փորձի մասին։
Լրատվամիջոցները չեն բացառել, որ Բայդենը կարող է շուտով կլիմայական արտակարգ իրավիճակ մտցնել ԱՄՆ-ում՝ կլիմայի ոլորտում իր մտադրություններն իրականացնելու համար։