Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին
Ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին: Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այս անգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելել են այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին են հանձնել ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ -ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի կողմից ուղարկված օգնությունը՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և բուժանձնակազմի համար նախատեսված համազգեստներ: Այսօր նույնանման օգնություն տրամադրվել է նաև Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
