Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում 55-ամյա կինը 7 մ բարձրության վրա կախված է մնացել կամրջից, երբ հանկարծակի կամուրջը սկսել է բարձրանալ: Կինը մասնակցելիս է եղել քաղցկեղով հիվանդ մարդկանց խնդիրներին ուշադրություն գրավելու նպատակով կազմակերպված ապօրինի երթին : Հաղորդվում է, որ նա անցել է հետիոտնի համար չնախատեսված կամրջով: