Ամիրյանում կրակոցներով ուղեկցված միջադեպի փաստով քրգործ է հարուցվել
Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցում գտմվող «Next» հագուստի խանութ սրահի մոտ: Ծեծկռտուքից ստացած վիրավորումներով 2 անձ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հիշյալ միջադեպի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնում քրեկան գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկաինշներով: Քննություն է տարվում միջադեպի հանգամանքները պարզելու համար:
