«ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցման հետ կապված հայտնում ենք...». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրված է. «ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov.»:
