ԱՄՆ միջուկային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հրաժարվելու է կատարել Թրամփի հանձնարարականը
Ռազմավարական հրամանատարության ղեկավարը գտնում է, որ միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն այլ հնարավորությունների օգտագործումից հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ միջուկային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հրաժարվելու է կատարել նախագահի հանձնարարականը, եթե այն համարի «անօրինական»:
Խոսելով Հալիֆաքսի միջազգային անվտանգության ֆորումի ժամանակ՝ ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենն ասել է, որ երկրի նախագահը ստիպված կլինի բացատրել, թե ինչու որոշեց միջուկային հարված հասցնել:
