ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի գործընթացին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հատուկ բանաձև է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի քննության հետագա ընթացքի վերաբերյալ, գրում է РИА Новости գործակալությունը: Քվեարկության արդյունքների մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 232 կողմ և 196 դեմ հարաբերակցությամբ։ Հիմնականում քվեները բաժանվել են կուսակցական հիմունքներով: Դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները և երկու դեմոկրատ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը մեղադրվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու մեջ՝ ստիպելով նրան հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ: