ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում վերականգնում է իր դեսպանատների աշխատանքը
ԱՄՆ Պետդեպը որոշում է կայացրել վերսկսել իր բոլոր դեսպանատների բնականոն գործունեությունը ամբողջ աշխարհում։ CNBC-ի հաղորդման համաձայն, պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն պատրաստել է համապատասխան ծրագիրը դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության վերականգնման հետ կապված։ Աշխատանքներն իրականացնելիս, ամերիկացի դիվանագետները յուրաքանչյուր երկրում հաշվի են առնելու կորոնավիրուսի տարածման մակարդակը եւ այն արդյունավետ միջոցները, որոնք ձեռնարկում են ընդդեմ կորոնավիրուսի պայքարի, տեղական իշխանությունները։
