ԱՄՆ-ն անհանգստացած է
ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են Թուրքիայում մի քանի խոշոր լրատվամիջոցների փակման առնչությամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք թուրքական կառավարությանը կոչ ենք անում հետևել միջազգային նորմերին, այդ թվում նաև՝ սեփական Սահմանադրությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
