«ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բելառուսին ստեղծել իր ինքնիշխան պետությունը». Պոմպեո
ԱՄՆ-ն պատրաստ է նավթով ապահովել Բելառուսին 100%-ով, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, գրում է Tut.by-ն:
«ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Բելառուսին ստեղծել իր ինքնիշխան պետությունը: Մեր էներգառեսուրսներն արդյունահանողները պատրաստ են մրցակցային գներով ապահովել ձեր պահանջները 100%-ով»,- հավելել է նա: