ԱՄՆ-ն կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը, եթե Մոսկվան չկատարի իր միջազգային պարտավորությունները, հայտարարել է ազդեցիկ սենատոր-դեմոկրատ Բենջամին Կարդինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միանգամայն ակնհայտ է, որ Կոնգրեսը պատժամիջոցներն էլ ավելի խստացնելու կոչ անող որոշակի բանաձև կընդունի, եթե Ուկրաինայի շուրջ իրադրությունը նախկինի պես սրվի», - օրենսդիրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
«Կոնգրեսն ամենալուրջ կերպով աջակցում է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի շատ խիստ գործողություններին», - ասել է նա։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ արհամարհում է Արևմուտքի պատժամիջոցները։
