ԱՄՆ-ն մտադիր է ավելի շատ փախստականներ ընդունել
«Մենք մեզ պարտավոր ենք զգում ավելացնել նրանց թիվը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, կապված ԱՄՆ-ի՝ ավելի շատ սիրիացի փախստականներ ընդունելու մտադրության հետ: Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն։
Սիրիայում 4 տարի առաջ քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ է ժամանել մոտ 1.500 փախստական։ Մինչ հոկտեմբեր երկրում կտեղավորվի ևս 300 սիրիացի, հայտնել է Պետդեպը։
Մի շարք կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ վարչակազմին ընդլայնել փախստականների օգնությունը, մասնավորապես՝ վերականգնել այդ նպատակով 400 մլն դոլար հատկացնելու մասին հոդվածը։
