ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսավորել սիրիահայերի օգնության ծրագրերը
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են ֆինանսավորել սիրիահայերին տրամադրվելիք օգնության ծրագրերը, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, այս մասին հավաստիացնում է Միացյալ Նահանգների հայ համայնքը:
Ռադիոկայանը նշում է, որ ԱՄՆ–ը կարևորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը և հավատարիմ է դրա իրականացմանը:
«Ամերիկայի ձայնը» հղում է անում ԱՄՆ Հայ Դատի գրասենյակին, որ հաղորդմամբ` ԱՄՆ–ի մի շարք հայկակական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները:
Հանդիպման մասնակից, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտնել է, որ հանդիպումը հնարավորություն է տվել ԱՄՆ պաշտոնյաներին հասցնել ԱՄՆ-ում բնակվող հայ համայնքի մտահոգությունները:
