ԱՄՆ-ն սպառնացել է է՛լ ավելի ճնշել Ռուսաստանին
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկի շրջանակներում ասել է, որ «Դոնբասում հակամարտության ծավալման դեպքում Միացյալ Նահանգները կավելացնի Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը»:
«Մենք հասկացրինք, որ պատժամիջոցներն այնքան ժամանակ ուժի մեջ կլինեն, քանի դեռ մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ չեն իրագործվել: Բացի այդ, մենք նաև հասկացրինք, որ Դոնբասում հակամարտության ծավալման դեպքում կավելացնենք Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը»,- մեջբերում է պաշտոնյայի խոսքերը ria.ru-ն:
Նուլանդը հույս է հատնել, որ «գործադրվող ճնշման արդյունքում Ռուսաստանն ու այդ պետության կողմից Լուգանսկում և Դոնեցկում ղեկավարվող ուժերը կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները. հակառակ դեպքում Ռուսաստանը թանկ կվճարի»:
Այս թեմայից զատ պետքարտուղարի օգնականը խոսել է նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մասին: Նուլանդը մասնավորապես ասել է, որ «ԱՄՆ-ն Կիևին տրամադրել է 150 մլն դոլար զինվորների ռազմական պատրաստվածությունը բարձրացնելու համար»:
