ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայի սահմանին ստեղծել են հետախուզական միասնական կենտրոն
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզական վարչությունը (CIA) և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) սիրիական սահմանին ստեղծել են համատեղ կոորդինացիոն կենտրոն։ Դրա մասին հայտնել են թերթի աղբյուրները։
Նրանց հաղորդմամբ՝ վերջին ամիսներին երկու երկրներն ընդլայնել են հետախուզական ոլորտում համագործակցությունը։ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը քանիցս այցելել է Անկարա՝ քննարկելու համար հակաահաբեկչական գործողության պլանները։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ CIA-ի ու MIT-ի համագործակցությունը դուրս է գալիս օտար զինյալների դեմ պայքարի շրջանակներից։ Նրանց խոսքերով՝ CIA-ն «Ինջիրլիքի» ավիաբազայում գործարկում է անօդաչու թռչող սարքեր՝ Սիրիայի տարածքում աշխատանքների համար։
Աղբյուրները հավելել են, որ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով Թուրքիան ձեռնարկված հետախուզական միջոցների շնորհիվ ահաբեկիչների շարքերը նորակոչիկներով համալրելը կրճատել է 1/3-ով։
