ԱՄՆ-ում կին ոստիկանին սպանել են ծառայության հենց առաջին օրը
Golos-ameriki.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում կին ոստիկանը մահացել է մարդասպանի կրակոցից ծառայության հենց առաջին օրը: Հայտնի է, որ 29-ամյա Էշլի Գուինդոնը կենցաղային վեճի ահազանգով ժամանել է դեպքի վայր:
Միջադեպի հետևանքով նրա երկու գործընկերները հրազենային վնասվածքներ են ստացել: Ձերբակալվել է կրակողը, նա զինծառայող է:
