ԱՄՆ-ում մի կին որպես աղբ հանձնել է 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգիչը
ԱՄՆ-ում մի կին որպես աղբ հանձնել է 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգիչը: Այն Apple ընկերության հիմնադիրներ՝ Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և Ռոն Ուեյնի ստեղծած համակարգիչների առաջին մոդելներից է:
ԱՄՆ Սիլիկոնյան հովտի թափոնների ընդունման կետը փնտրում է Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկի յուրահատուկ մոդելը որպես աղբ հանձնած կնոջը:
1976 թ.-ին ընդամենը 200 օրինակից արտադրված այդ համակարգչի արժեքը մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է: Այս մասին, «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» կայքի փոխանցմամբ, հայտնում է San Jose Mercury News պարբերականը:
Ընկերությունը պատրաստ է յուրահատուկ սարքը հանձնած կնոջը վճարել 100 հազար ԱՄՆ դոլար:
