ԱՄՆ-ում ուսուցչուհին 10 տարով ազատազրկում՝ աշակերտների հետ սեքսուալ հարաբերությունների համար
ԱՄՆ-ում ուսուցչուհուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման աշակերտների հետ սեքսուալ հարաբերությունների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանը պարզել է, որ 25-ամյա Ռեյչել Բաուերը, ով դասավանդում էր Տեխաս նահանգի Ֆրանքսթոն քաղաքի դպրոցում, աշակերտներին է ուղարկել իր ինտիմ լուսանկարները: Բացի այդ, ըստ դատավճռի՝ Բաուերը աշակերտներից մեկի հետ ունեցել է սեքսուալ կապ:
