ԱՄՆ-ը ձեռք է բերել թուրքական իշխանությունների և ԻՊ-ի միջև համագործակցության մասին փաստաթղթերը
Բրիտանական The Guardian պարբերականի Մերձավոր Արևելքի թղթակից Մարտին Չուլովը թուրքական BirGun պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ թուրքական իշխանությունների և ահաբեկչական "Իսլամական պետության" միջև համագործակցության մասին փաստաթղթերը հայտնվել են ամերիկյան կողմի ձեռքին:
Թուրքական BirGun-ի հետ զրույցում Մարտին Չուլովը պատմել է, որ ԱՄՆ զինվորականների գործողությունների արդյունքում "Իսլամական պետության" նավթի վաճառքի հարցերով պատասխանատուին սպանելու ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով թղթային և թվային փաստաթղթեր, որտեղ բացահայտվում է Անկարայի և ԻՊ-ի միջև համագործակցությունը:
Մարտին Չուլովը շեշտել է, թե ԱՄՆ-ն այդ փաստաթղթերը չի բացահայտի աշխարհին, այլ պետք եղած ժամանակ դրանք Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ կօգտագործի:
Բրիտանացի լրագրողը հիշեցրել է նաև, որ թուրքական անվտանգության ուժերը խիստ գաղտնիության տակ են պահում, թե Թուրքիայից կոնկրետ ովքեր են նավթ գնում իսլամիստ-ահաբեկիչներից` շեշտելով, որ 2012-ից սկսած Թուրքիան աչք է փակում Ասադի դեմ կռվելու համար Սիրիա անօրինական մտնողների վրա:
Նա նաև նշել է, թե Թուրքիան ԻՊ-ի հետ ունի համատեղ շահեր` քրդերի և Ասադի դեմ ճնշումների հարցում:
ԲԱՐՈՄԵՏՐ
