ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել վրացական իշխանությանն ու ընդդիմությանն ընդհանուր լեզու գտնել
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ ներկայացուցչությունը կոչ են արել երկրի իշխանություններին ու ընդդիմությանը, որը բողոքում է ընտրական բարեփոխման անցկացումը տապալելու դեմ, ընդհանուր լեզու գնել՝ վստահության վերականգնման ու ճգնաժամից դուրս գալու համար։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Օրեր առաջ Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սահմանադրական ուղղումներ ընդունել, որոնք նախատեսում էին անցում ընտրական խառը համակարգից համամասնական համակարգի։ Խորհրդարանի շենքի մոտ ցույցեր սկսվեցին, հայտնվեցին վրասններ։ Կառավարության դեմ են միավորվել ընդդիմադիր բոլոր ուժերը, պահանջում են արտահերթ ընտրություններ և անցումային կառավարության նշանակում։
«Կարևոր ենք համարում կառավարության, կուսակցությունների և քաղհասարակության միջև անհետաձգելի աշխատանք սկսելը՝ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։
«Մենք լիովին աջակցում ենք խաղաղ ցուցարարների իրավունքներին ու խոսքի ազատությանը։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր օգտվում են այդ իրավունքից, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում»,-ասվում է տեքստում։