ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը մեկ տարով երկարացվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը երկարացվել է Ուկրաինայում իրադարձությունների պատճառով՝ փոխանցում է BBC-ն։
Ինչպես նշվում է՝ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին ասվում է նախորդ հրամաններում, շարունակվում են և արտակարգ սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգությանն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
«Ես մեկ տարով երկարացնում եմ 13660 հրամանով 2 տարի առաջ հայտարարված արտակարգ դրությունը»,- ասվում է հաղորդագրությունում, որտեղ նշվում է, որ այն սահմանվել էր՝ կապված Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների խափանման փորձերի հետ։
