Ամուսինը կացնի կոթով ծեծել է հոգեբուժարանում երկու անգամ բուժված կնոջը
Օրերս Լոռու մարզի Միխայելովկա գյուղում ամուսինը կացնի կոթով ծեծել է հոգեբուժարանում երկու անգամ բուժված կնոջը: Այս տեղեկությունը մեզ հաղորդեց Միխայելովկ գյուղի գյուղապետ Դիլբարյանը:
- Նրանց տունը եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը երկու անգամ նման կռիվներ, ծեծեր լինում են: Մեկ-մեկ էրեխեքի հետ են իրար ծեծում: Էս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 59-ամյա ամուսինը ծեծել է իրենից 20 տարի փոքր կնոջը:
