Ամուսինը կնոջը «գցել է ոտքերի տակ»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Արմավիրի բնակչուհի Անահիտն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինն իրեն «գցել է ոտքերի տակ» և ծեծի է ենթարկում:
Այս ընտանիքում առաջին անգամ չէ, որ վիճաբանություն է տեղի ունենում, սակայն այս անգամ ընտանեկան հերթական վեճն ավարտվել է բռնությամբ, ամուսինը ձեռքերով և ոտքերով ծեծի է ենթարկել կնոջը և վերջինս դիմել է իրավապահներին:
Մեզ հայտնի տեղեկություններով՝ ամուսինները երկուսն էլ 55 տարեկան են, ամուսինը չի աշխատում, իսկ կինն ուսուցչուհի է:
Կնոջ նկատմամբ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
